Սահմռկեցուցիչ դեպք. ինքնասպանության դիմած տղամարդու որդին, պարզվել է՝ չի զոհվել
Ժամեր առաջ մամուլը հրապարակում էր արել մի սահմռկեցուցիչ դեպքի մասին, ըստ որի, Վարդենիսի բնակիչներից մեկն այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է:
Սակայն այս ցավալի իրադարձությունն այսքանով չի ավարտվում. 168.am-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ինքնասպանությունից հետո հերքվել է նրա որդու զոհվելու տեղեկությունը:
«Երեկվանից երեխան անհասանելի էր եղել. հայրը մտածել է, թե զոհվել է, ինքնասպանություն է գործել՝ իրեն կախել է: Հետո երեխան զանգել է տուն, ասել է՝ ողջ և առողջ վիճակում եմ: Երեխան չգիտի, որ հայրը նման բան է արել. նա ծառայության մեջ է»: