Ինչ պետք է լինի Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ննջասենյակում
Բնակարանի առավել անձնական տարածքը, որին մենք վստահում ենք ամենաինտիմ գաղտնիքները, արժանի է ոգեշնչող խնամքի և կանոնավոր թարմացումների: Ննջասենյակն առաջին բանն է, որ տեսնում ենք առավոտյան և վերջինը, որ տեսնում ենք քնելուց առաջ։ Քնի որակը, որում, ի դեպ, մենք անցկացնում ենք մեր կյանքի մեկ երրորդը, կախված է դրա գտնվելու վայրից, միջավայրից և ջերմաստիճանից։
Հոգու հայելին ամենևին էլ աչքերը չեն, այլ ննջարանը։ Կահավորանքը արտացոլում է տիրոջ բնավորության գծերը: Նայելով այն սենյակին, որտեղ գտնվում է Ձեր մահճակալը, փորձառու աստղագետին անմիջապես պարզ կդառնա, թե հորոսկոպի որ նշանի տակ եք ծնվել:
Elle.ru-ն ներկայացնում է մի քանի իրեր, որոնք պետք է լինեն Կենդանակերպի նշանների ննջասենյակներում:
Կրակի նշաններ
Խոյ
Մահճակալի վերևի պատը զարդարեք կրակոտ տաք գույներով մեծ նկարով, հորինեք օրիգինալ լուսավորություն, գնեք թանկարժեք սավաններ էկզոտիկ նախշերով։
Առյուծ
Թագավորական այս նշանին ննջասենյակում չի խանգարի բուխարին:
Աղեղնավոր
Շոտլանդական նախշերով բարձերը և աշնանային անտառի գույներով ծածկված անկողնային ծածկոցը կհիշեցնեն սիրելի ճանապարհորդությունների մասին:
Օդի նշաններ
Կշեռք
Ձեր էությունը պահանջում է ննջասենյակում գեղեցկության, ներդաշնակության և ներքին գեղագիտության նշաններ: Բամբակյա վարագույրներ, տաք կաթի երանգներով պատեր, արտ-դեկո լամպեր, չորացրած ծաղիկներ ծաղկամաններում. այն ամենը, ինչը հաճելի է և հանգստացնում է Ձեր հոգին:
Երկվորյակ
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են, երբ ննջասենյակում շատ գրքեր կան՝ դարակներում, մահճակալի սեղաններին և հատակին, հաճելի զովություն և լռություն:
Ջրհոս
Ննջասենյակում այս նշանի համար կարևոր է ոչ թե շքեղությունը, այլ ֆունկցիոնալությունը։ Թանկ ասկետիզմը Ջրհոսի համար հարմարավետ ոճ է, որը ներառում է պարզ և բնական գործվածքներ:
Հողի նշաններ
Ցուլ
Այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է իրենց պաշտպանված և խնամքով շրջապատված զգան, ուստի առավելագույն ուշադրություն է դարձվում հարմարավետ մահճակալին և անկողնային պարագաներին։
Այծեղջյուր
Անընդհատ զբաղված Այծեղջյուրը մտնում է ննջարան՝ քնելու: Թե ինչպիսին կլինի կահավորանքը, կլինեն արձանիկներ կամ դեկորի այլ պարագաներ, նրան բոլորովին չեն հետաքրքրում:
Կույս
Ասկետիկ-ճոխ պարզության մեկ այլ սիրահար է երկրային այս նշանը: Փափուկ գորգեր, որոնց վրա հաճելի է ոտաբոբիկ քայլելը, բամբակյա սպիտակեղեն:
Ջրի նշաններ
Խեցգետին
Կա մահճակալ, անկողնու սեղան, գորգ… այն է, ինչ պետք է:
Կարիճ
Ամենազգայուն նշանի ներկայացուցիչը պետք է կանոնավոր կերպով սուզվի իր հարազատ տարրի մեջ, որպեսզի մեղմի բնավորության դրսևորումները. հանգստացնող բուրմունքներով և օդի խոնավացուցիչներով դիֆուզորները տեղին կլինեն նրա ննջարանում:
Ձկներ
Մեկուսացման հակված Ձկների համար ննջասենյակը վերականգնող դեր է խաղում: Նվազագույնի հասցրեք ինտերիերը՝ հանեք այն ամենը, ինչը չի համապատասխանում հանգստի կանոններին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը