Աղցան, որը կգնահատեն իսկական գուրմանները
Բաղադրիչներ
1. Կարմիր խաղող – 1 փոքր ճութ
2. Սպիտակ խաղող – 1 փոքր ճութ
3. Թունա ձուկ – 2 բանկա
4. Բոված նուշ – 50 գ
5. Մաղադանոս – 1 փոքր փունջ
6. Սխտոր – 1 պճեղ
7. Կես կիտրոնի կեղև
8. Բնական յոգուրտ – 1 ճ/գ
9. մայոնեզ – 3 ճ/գ
10. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Խաղողի հատիկները երկու մասի բաժանել, նուշը մանրացնել:
2. Շատ մանր կտրատել սխտորը և մաղադանոսը, խառնել կիտրոնի կեղևի, յոգուրտի և մայոնեզի հետ, համեմլ աղով և պղպեղով:
3. Խառնել բոլոր բաղադրիչները և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը