Եվրահանձնաժողովը ԵՄ-ի խորհրդին կառաջարկի սահմանել ռուսական գազի գների առավելագույն շեմը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշում է ընդունել ԵՄ-ի էներգետիկայի խորհրդին առաջարկել սահմանել ռուսական գազի գների առավելագույն շեմը: Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մեր նպակն է իջեցնելու գազի արժեքը: Մենք կառաջարկենք սահմանել ռուսական գազի գների առավելագույն շեմը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը ռուսական գազի ներմուծումը 2021 թվականին իր սպառման 40 տոկոսից այս պահին նվազեցրել է մինչեւ 9 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: