
Սուդանն արագորեն խոշոր զինվորական միավորումներ է տեղափոխել Եթովպիայի հետ սահմանի մոտ

Սուդանի զինված ուժերի հրմանատարությունն արագորեն խոշոր զինվորական ստորաբաժանումներ է տեղափոխել Եթովպիայի Թիգրայի նահանգին հարող սահմանակից շրջաններ: Սեպտեմբերի 6-ին այդ մասին հաղորդել է Սոմալիի Somali Guardian նորությունների պորտալը:
Սուդանի ներկայս գործողությունները Թիգրայի արեւմուտքում ապստամբների եւ Եթովպիայի կանոնավոր զորքերի միջեւ կատաղի բախումների արձագանքն են, նշում է հրատարակությունը: Սուդանի հետ սահմանակից շրջաններում նույնպես գործում են աշխարահազորականներ Եթովիայի՝ Թիգրային հարեւան Ամհարայի նահանգից, որոնք աջակցություն են ցույց տալիս եթովպական եւ Էրիթրեական կառավարական ուժերին:
Ավելի վաղ պորտալը հայտնել էր, որ Եթովպիայի մի խումբ զինծառայողներ՝ հրամանատարի գլխավորությամբ անցած հանգստյան օրերին անցել են սահմանը եւ հանձնվել սուդանցի սահմանապահներին՝ փրկվելով Թիգրայի ապստամբական ուժերից: Թիգրայի նահանգից ապստամբները սեպտեմբերի 1-ին մեղադրել են Եթովպիայի եւ հարեւան Էրիթրեայի իշխանություններին Թիգրայի հյուսիս – արեւմուտքում, ներառյալ Սուդանի հետ սահմանին հարող շրջաններում իրենց դիրքերի վրա հարձակում սկսելու մեջ:
Եթովպիայի դաշնային իշխանությունները եւ Թիգրայի ապստամբների ղեկավարությունն օգոստոսի 24-ին փոխանակել են մեղադրանքներ անցած գարնանից իրենց միջեւ գոյություն ունեցող հումանիտար զինադադարի եւ կրակի դադարեցման խախտման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: