
Լոնդոնում Ուկրաինայի դեսպանությունը սկսել է Լիզ Թրասի` Կիև այցի նախապատրաստումը

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանությունը ձեռնամուխ է եղել Կիեւ Լիզ Թրասի այցի նախապատրաստմանը, որը կփոխարինի Բորիս Ջոնսոնին երկրի վարչապետի պաշտոնում: Սեպտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն:
«Երբ նա պաշտոնապես դառնա վարչապետ, ես կարծում եմ, անմիջապես կլինի զանգ, եւ Լիզ Թրասի այցի վերաբերյալ պայմանավորվածություններն իրենց սպասել չեն տա: Մենք արդեն սկսել ենք պատրաստել Լիզ Թրասի ժամանումը Կիեւ»,- Մեջբերում է Պրիստայկոյի խոսքն «Ուկրինֆորմ» գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը սեպտեմբերի 6-ին կնշանակվի Միացյալ Թագավորության վարչապետ, նա այդ պաշտոնում կփոխարինի Բորիս Ջոնսոնին: Քաղաքական գործիչը նախօրյակին ներկուսակցական պայքարում հաղթել է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունաքին: Թորին կառավարող կուսակցությունն է: Թրասն իրավունք է ստացել կազմելու նոր կառավարություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: