Բաժիններ՝

Կինը հաղորդում է տվել, որ ինչ-որ մեկը մտել է իրենց առանձնատուն և ննջասենյակից հափշտակել ամուսնու բջջային հեռախոսները

Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանության Ճամբարակի բաժնում մի կին հաղորդում տվեց, որ գիշերը, ժամը 2-ից 2.30-ն ընկած ժամանակահատվածում, երբ քնած են եղել, ինչ-որ մեկը մտել է իրենց առանձնատուն և ննջասենյակից հափշտակել ամուսնու բջջային հեռախոսները։ Կինը նաև հայտնել էր նաև, որ իր արթնանալուն պես տուն մտած տղամարդը փախել էր։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ճամբարակի քրեական հետախույզները համագործակցեցին մարզային վարչության ծառայողների հետ: Պարզվեց, որ կողոպուտը կատարել է Ճամբարակում բնակվող 49-ամյա մի տղամարդ։ Նա հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Անձնական խուզարկությամբ հափշտակված բջջային հեռախոսները հայտնաբերվեցին։

Տղամարդը ներկայացվել է քննչական մարմնին։

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930