Բաժիններ՝

Ռաֆայել Նադալը դուրս է մնացել US open-ից

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնությունում հետագա պայքարից:

Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղերի 1/8 եզրափակիչում Ռաֆայել Նադալի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրանսիս Տիաֆոն էր: 3 ժամ 32 րոպե ձգված մրցախաղում իսպանացին զիջել է 6:4, 4:6, 6:4, 6:3 հաշվով 4 սեթերից հետո:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս