
Արսեն Զախարյանով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանով հետաքրքրված են իսպանական գրանդ ակումբները: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: 19-ամյա ֆուտբոլիստին հետևում են նաև կատալոնական «Բարսելոնա»-ի և Մադրիդ «Ռեալ»-ի ներկայացուցիչները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայկական արմատներով ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի«Չելսի»: Զախարյանի տեղափոխություն չի կայանա անգլիական ակումբ Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների պատճառով:
Արսեն Զախարյանի ներկայիս պայմանագիրը Մոսկվայի «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Նա ռուսաստանյան ակումբի կազմում մասնակցել է 52 խաղի, դարձել է 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: 2021 թվականին Զախարյանը նորամուտն է տոնել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում և մինչ օրս անցկացրել է 4 հանդիպում: