
Մեկնարկում է ՉԼ խմբային փուլը

Մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում առաջինը պայքարը կսկսեն E, F, G, H խմբերի ակումբները:
Զագրեբի «Դինամոն» կընդունի Լոնդոնի «Չելսիին», «Զալցբուրգը»` «Միլան»-ին: Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում ուժերը կչափի «Սելտիկի», «Լայբցիգը»` Դոնեցկի «Շախտյորի»: Գերմանական Դորտմունդում համանուն ակումբը կխաղա «Կոպենհագենի» դեմ, իսկ «Սևիլիան»` «Մանչեսթեր Սիթիի»: Եվ ՊՍԺ-ն կհյուրընկալի «Յուվենտուսին», «Բենֆիկան»` «Հայֆային»:
Հանդիպումները հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: