Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 41 690 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 41 690-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերի թիվը՝ 76-ով: Սեպտեմբերի 5-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Մեկ օր առաջ երկրում արձանագրվել էր վարակման 48 042 դեպք եւ 87 մահ, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 19 771 113 եւ 384 787: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 30 703-ով նախորդ օրվա 35 732-ի դիմաց՝ մինչեւ 18 777 401:

Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է քովիդով 1 830 հիվանդացած (նախորդ օրը՝ 2 239, նվազումը՝ 18,3 տոկոս): Հոսպիտալացումների քանակը նվազել Է 45 տարածաշրջաններում եւ ավելացել 32-ում, եւս ութում իրադրությունը չի փոխվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս