Բաժիններ՝

Երաշտից գլոբալ վնասը առաջին կիսամյակում հասել է 13,2 միլիարդ դոլարի. Nikkei

Երաշտից գլոբալ վնասը մոլորակի շատ երկրներում հունվար – հունիսին կազմել է առնվազն 13,2 միլիարդ դոլար: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հաղորդել է Nikkei տնտեսական թերթը՝ վկայակոչելով Aon միջազգային ապահովագրական ընկերության տեղի ստորաբաժաման հաշվարկները:

Փորձագետների կարծիքով Եվրամիության երկրներն այժմ ճարակել է ամենասաստիկ երաշտը վերջին 500 տարվա ընթացքում: Այն մոլեգնում է նաեւ ԱՄՆ-ի արեւմուտքում, Պակիստանում եւ Չինաստանում: ՉԺՀ-ում գետերի ծանծաղման պատճառով էլեկտրաէներգիայի արտադրությունը մի շարք ՀԷԿ-երում նվազել է գրեթե 40 տոկոսով, պնդում է  թերթը: Սիչուանի նահանգում այդ պատճառով, մասնավորապես, ժամանակավորապես կանգնեցվել է Toyota Motor կորպորացիայի հավաքման գործարանը:

Ավելի վաղ՝ հունիսին, Ճապոնիայի Շրջակա միջավայրի ուսումնասիրման ազգային ինստիտուտի եւ Տոկիոյի համալսարանի մասնագետները հրապարակել են զեկույց, որտեղ պնդում են, որ ընթացիկ հարյուրամյակի կեսերին ամառային երաշտը կդանա ոչ թե բացառություն, այլ նորմա շատ շրջանների համար, ներառյալ Միջերկրական ծովի ափը եւ Հարավային Ամերիկայի շատ մասեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս