
61-ամյա տղամարդը թոշակառուի պայուսակից հեռախոս էր գողացել

Ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊԾ Երևանի գնդի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 22.15-ին, Հանրապետության հրապարակում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 61-ամյա Պետրոս Ա.-ին:
Բաժնում պարզվել է, որ նա Հանրապետության հրապարակում 72-ամյա տղամարդու պայուսակից գողացել է բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավվել է:
Պետրոս Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: