
Նշվել է դպրոցականների համար ամենաօգտակար խորտիկը

Դպրոցականին պետք է տալ բանջարեղեն, միրգ, պանիր և ջուր, խորհուրդ է տվել դիետոլոգ Նատալյա Կրուգլովան։ Վերջինս News.ru-ին տված հարցազրույցում նշել է դպրոցականների համար ամենաօգտակար խորտիկը:
Բանջարեղենից և մրգերից պատրաստված նախուտեստներից կարելի է ընտրել գազարի ձողիկներ, կտրատած խնձոր կամ բանան։ «Այդ մթերքները պետք է լինեն առանց շաքարի ավելացման»,- ասել է Կրուգլովան:
Սննդաբանի խոսքով՝ օգտակար է նաև ընդմիջմանը պանիր կամ յոգուրտ ուտելը, ինչպես նաև ընկուզեղեն: Իսկ քաղցրավենիքի քանակը պետք է հնարավորինս սահմանափակել՝ բավարարվելով մի քանի կոնֆետներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Annie Spratt, unsplash