Վեդիից գնացել են արդեն թուրքերը, մնում են՝ ի՞նչ անեն.Արարատի մարզպետ․ «Փաստինֆո»
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը տեղյակ չէ Վեդիում երեկ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից.
«Ես տեղեկություն չունեմ, դիմեք ոստիկանության լրատվության բաժին: Միայն գիտեմ, որ հայերի և ազգությամբ թուրքերի միջև է եղել միջադեպը»,- ըստ «Փաստինֆոյի»՝ ասել է նա:
Հարցին՝ թուրք ամուսինները այս պահին շարունակո՞ւմ են մնալ Վեդիում, Արարատի մարզպետը պատասխանել է.
«Ոչ, գնացել են արդեն թուրքերը, մնում են ՝ ի՞նչ անեն»:
Թևոնյանի փոխանցմամբ այս պահին Վեդիում իրավիճակը հանգիստ է, լարվածություն չկա:
Հիշեցնենք, որ Վեդիի բնակիչները համացանցում տեսանյութեր են տարածել` ահազանգելով, որ երեկ միջադեպ է եղել ազգությամբ թուրք քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև. Որպես զբոսաշրջիկ հանդես եկող թուրքերը կոնյակ են խմել ու հայհոյել հայերին, ինչը բնականաբար առաջացրել էր տեղի բնակչության վրդովմունքը։ Իրավապահ մարմինները հաստատել են, որ միջադեպ արձանագրվել է, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ ՔԿ-ից էլ «Փաստինֆո»-ին հայտնել են, որ Վեդիում հայերի և թուրք զբոսաշրջիկների միջադեպի հետևանքով թուրքեր են բերման ենթարկվել: