«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի գիշերը Արարատի մարզի Վեդի համայնքի կայարանում թուրքերեն խոսող մի քանի տղամարդ հայկական կոնյակով խրախճանք են կազմակերպել, խմել, ռեպլիկներ նետել հայերի հասցեին՝ գրավելով Վեդու բնակիչների ուշադրությունը: Կարճ ժամանակ անց մոտ 2-3 հարյուր մարդ է հավաքվել տեղում, «տուրիստները» փորձել են ծածանել նաեւ Թուրքիայի դրոշը, ինչից հավաքվածները վրդովվել են, քաշքշուկ է սկսվել։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը տեղյակ չէ Վեդիում երեկ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից.
Վեդիի քաղաքացիներից մեկը 168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ մի խումբ տղամարդիկ փորձել են խրախճանք կազմակերպած, հարբած թուրք քաղաքացիներին հեռացնել Վեդիից, ոստիկանությունը, սակայն, նրանցից մի քանիսին ոստիկանություն է ուղեկցել: