Այս վիտամիններն անհրաժեշտ են իմունիտետի համար
Ցինկը, վիտամին C-ն և բուժիչ բույս անդրոգրաֆիսը կօգնեն ամրապնդել իմունային համակարգը, ասում է ամերիկացի դեղագործ Ռաջի Սաննիդին։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է Eat This, Not That! կայքը:
«Առողջ իմունիտետը շատ կարևոր է, քանի որ այն վարակների դեմ մեր պաշտպանության առաջին գիծն է», – ասել է Սաննիդին:
Նա նշել է, որ իմունային համակարգի գործունեությունը պահպանելու համար անհրաժեշտ է հավասարակշռված սննդակարգ ունենալ, գիշերը առնվազն 7-9 ժամ քնել և թողնել ծխելը։ Նաև, ըստ նրա, օգտակար կարող են լինել սննդային հավելումները, որոնք լրացնում են սննդակարգում էական վիտամինների պակասը։
Սաննիդին խորհուրդ է տվել վիտամին C ընդունել: Նա այն անվանել է ամենաուժեղ հակաօքսիդանտը, որը նպաստում է արյան սպիտակ բջիջների արտադրությանը:
«Արյան սպիտակ բջիջները անհրաժեշտ են վարակների դեմ պայքարելու համար», – բացատրել է դեղագործը: Ցինկը նույնպես դրական է ազդում դրանց արտադրության վրա, մասնավորապես՝ օգնում է վերքերի ապաքինմանը։
«Անդրոգրաֆիսը՝ Հնդկաստանի և Շրի Լանկայիում աճող էնդեմիկ բուժիչ բույս է,և ըստ դեղագործի, բնական իմունոմոդուլատոր է: Այն նաև հակաբորբոքային հատկություն ունի և օգտակար է շնչառական հիվանդությունների համար»,- եզրափակել է Սաննիդին։