Ղազախստանի նախագահը կմեկնի Ադրբեջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգոստոսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահականի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված են երկու պետությունների ղեկավարների նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ։

Բանակցությունների օրակարգում կլինեն ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, առևտրատնտեսական, տրանսպորտային, նյութատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման շուրջ:

Նախատեսվում է բանակցությունների արդյունքում ստորագրել մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031