«Ռուսաստանի դեսպանատան նոտան ուղղակի նշանակում է, որ Մոսկվան սկսում է «բլից» խաղալ». Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի դեսպանատան նոտան ուղղակի նշանակում է, որ Մոսկվան սկսում է «բլից» խաղալ։

Սուրմալուի հետ կապված Հայաստանում հակառուսական հայտարարություններ չկային, բայց ռուսները ինչ-որ բան գտել են, ու Նիկոլին ասում են, որ խելոք մնա։

Եթե խոսքը «ծռերի» հայտարարության մասին է, ապա այս դեպքում պարզ, երկու քայլանի տուն-տունիկ է․ սկզբում ԳՌՈՒ-ն ծռերին ասում է, որ հայտարարություն անեն, հետո դրա հիման վրա դեսպանատունը Նիկոլից էլի ինչ-որ բան է պահանջում, որ Ադրբեջանին կամ Թուրքիային ծախի։

Հիմա դա կարող է լինել միջանցքը, անկլավները, իրանական գազատարը փակելը կամ էլի ուրիշ բան, դետալները Նիկոլն ու Լավրովը կիմանան։
Մեթոդի տեսանկյունից կարեւորն այն է, որ Կրեմլը արդեն բլից է խաղում, նա էլ զահլա չունի, որ ընդդիմություն ոտքի հանի, միտինգներ անի, վրաններ խփեն, եւ այլն, որ դրա հիման վրա Նիկոլը զիջումների գնա։

Պարզապես դեսպանատունն է նոտա հղում, իսկ հասկացողը կհասկանա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031