Բաժիններ՝

Խաբարովսկի օդանավակայանում հասկին 3 շաբաթ սպասել է արձակուրդի մեկնած տերերին

Ռուսաստանում հասկին երեք շաբաթ Խաբարովսկի օդանավակայանում սպասել է արձակուրդի մեկնած տերերին. նման նվիրվածության համար շունը ստացել է «Հաչիկո» մականունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Օդանավակայանի տվյալներով՝ մաքրացեղ շունն ամեն օր գալիս էր հարթակ՝ ճանապարհելով ու դիմավորելով ուղևորներին։

Օդանավակայանի աշխատակիցները կերակրել են «Հաչիկոյին» և փորձել պարզել, թե ովքեր են նրա տերերը։

Ինչպես պարզաբանում են Խաբարովսկի քաղաքապետարանից, «Հաչիկոն» օդանավակայանում մնացել է երեք շաբաթ։ Քաղաքապետարանի աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ տերերը ընտանի կենդանուն թողել են հարևանների խնամքին, սակայն շունը փախել է տերերին փնտրելու։

Այժմ շունը տերերի հետ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031