
Հայտնի է պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ինքնությունը

Հայտնի է դարձել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը: Նրանք են` Անահիտ Մխիթարյանը և Միսակ Մարգարյանը։
Ավելի վաղ ԱԻն-ը հայտնել էր 25 քաղաքացու անհետ կորած լինելու մասին:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։ Կա 3 զոհ: