Բաժիններ՝

Ահազանգ կա, որ հինգ տարեկան երեխան ու նրա հղի մայրը կորել են. Նախարար

«Սուրմալու» առեվտրի կենտրոնում հրդեհաշիջման ու որոնողական աշխատանքները ամբողջ գիշեր շարունակվելու են: Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նրա խոսքով՝ հրդեհը մարված է, բայց հրդեհի բռնկման վտանգ կա:

Նախարարի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ պայթյունից զոհվածների թիվը երեքն է՝ երկու կին ու մեկ տղամարդ:

ԱԻ նախարարը հայտնեց՝ ահազանգ կա, որ հինգ տարեկան երեխան եւ նրա հղի մայրը կորել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031