Բաժիններ՝

«Պայթյուն, թե՞ պայթեցում». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցածը պաշտոնապես ներկայացվում է, որպես պայթյուն։ Բայց, արդյո՞ք․․․Իսկ գուցե այն պայթեցու՞մ է՝ դիվերսիա։ Հիշենք․ պարբերաբար հնչող ահազանգերը տարբեր վայրերում տեղադրված պայթուցիկների վերաբերյալ, ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումներն ԱՄՆ քաղաքացիներին։Իսկ թե ով կամ ովքեր են եղել ահազանգների հեղինակներն, այդպես էլ պաշտոնական հաղորդագրություն չտարածվեց։ Եթե այս ամենին գումարենք, որ Հայաստանում ազատորեն ֆռռում են ադրբեջանցիներն ու թուրքերը, որոնք լինելով Հայաստանում ցինիկաբար ծաղրում են մեզ բոլորիս, ապա ինչ երաշխիք, որ նրանց մեջ չկան գորշ գայլերն ու ռամիլսաֆարովները։

Շատ կուզենայի, որ կատարված ողբերգությունն, իսկապես պայթյուն, այն է՝ անփութության հետևանք եղած լինի, որը նույնպես չի արդարացնում մահեր սփռող «խաղաղասեր» ողորմելիներին։

Սակայն, հիմնավոր կասկածը պայթեցման մասին կմնա, քանի որ ինքս անձամբ չեմ վստահում Հայաստանի իրավապահներին։ Նրանք որևէ հարցում պրոֆեսիոնալ, նաև ինքնուրույն չեն, այլ միայն ունակ են, վարչապետ կոչեցյալին հլու-հնազանդ գործեր թխել ընդդիմադիրների նկատմամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031