
Ինչպես է Լուիս Բունյուելը «Չոր մարտինի» պատրաստում
Հատված Լուիս Բունյուելի «Իմ վերջին շունչը» գրքից.
««Dry Martini»-ի կողքին, որն իմ ամենասիրելի խմիչքն է, ես «բունյուելոնի» կոչվող կոկտեյլի համեստ գյուտարարն եմ: Իրականում այն շատ նման է տխրահռչակ «նեգրոնիին», բայց կամպարին ջինի և թույլ չիզանոյի հետ խառնելու փոխարեն ես կամպարին փոխարինում եմ կարպանոյով: Այս կոկտեյլը ես նախընտրում եմ խմել երեկոյան՝ մինչև ճաշը: Ջինի ներկայությունը՝ որպես ըմպելիքի հիմնական բաղադրիչ, բավականին նպաստում է երևակայության խաղին: Ինչու՞: Ինքս էլ չգիտեմ: Բայց դա փաստ է»: