
Առողջապահության նախարարությունը հերքում է «Սուրմալու»–ում պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխայի մահվան մասին լուրերը

Առողջապահության նախարարությունը հերքում է համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել։
«Դա չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,–նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, նախարարությունը հայտնել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և քսան տուժած։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 26 տուժածի բուժօգնություն ստանալու մասին։