
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7396 նոր դեպք, մահացել է 84 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 84 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 142.738-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 7396 նոր դեպք, 1341 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 459․175 դեպքից 7 մլն 140․272-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 1469 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 827․712 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 199․805 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 30 մլն 319․127-ի: