Ինչ է հարկավոր իմանալ կենդանակերպի նշանների մասին
Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների վարքագծին բնորոշ են որոշակի առանձնահատկություններ, որոնց մասին հարկավոր է իմանալ:
Խոյ՝ վճռականություն և իմպուլսիվություն: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինչ-որ բան են մտածել, ոչնչի առաջ կանգ չեն առնի: Նրանց հարազատներին մնում է ընդամենը հասկանալ նրանց և ընդունել այնպիսին, ինչպիսին իրականում են:
Ցուլ՝ հաջողակ, հավատարիմ: Զարմանալի է, բայց հաջողությունը կարծես հետապնդում է Ցուլերին: Նրանք նաև հրաշալի ընկերներ են:
Երկվորյակներ՝ ինտուիցիա, խորաթափանցություն: Մարդիկ որոշակի կասկածանքով են վերաբերվում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների զգուշացումներին, բայց նրանք իսկապես կարողանում են նախապես հասկանալ մարդկանց մտադրությունները:
Խեցգետին՝ զգացմունքայնություն, հակում շուտ սիրահարվելու: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց զգացմունքների, ապրումների: Գրեթե միշտ սիրահարված են: Եվ նույնիսկ երբ սերը փոխադարձ չէ, Խեցգետիները ճակատագրին շնորհակալ են այդ զգացմունքի համար:
Առյուծ՝ արդարություն, համառություն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են աշխարհն արդար դարձնել: Եթե Առյուծները որևէ բան են մտածել, նրանք պարտադիր կհասնեն դրան:
Կույս՝ ստեղծագործական մոտեցում, մանրախնդրություն: Կարողանում են լուծել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրը: Մանրախնդրությունն օգնում է միշտ մինչև վերջ գնալ:
Կշեռք՝ վճռականության բացակայություն, շփվելու կարողություն: Կարողանում են ոչ միայն խոսել, այլև լսել: Սակայն դժվարությամբ են կողմնորոշվում՝ ինչ են նախընտրում և ապագայի ինչ ծրագրեր ունեն:
Կարիճ՝ գրավչություն, ընտրողական մոտեցում: Որպես կանոն՝ բավական դժվար է բաժանվել Կարիճներից: Նրանց գրավչությունը զարմանալի ազդեցություն է ունենում, սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շփվում են միայն նրանց հետ, ովքեր, իրենց կարծիքով, արժանի են դրան:
Աղեղնավոր՝ ռեալիզմ, անհոգություն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են ապրել այստեղ և այս պահին: Աղեղնավորները կարողանում են վայելել ամենը, ինչ ունեն, արագորեն ազատվում են ցանկացած բացասական բանից: Կարելի է Աղեղնավորներից կյանքի փիլիսոփայություն սովորել:
Այծեղջյուր՝ նպատակասլացություն, դատողություններ անելու կարողություն: Ուշադրություն են դարձնում ամեն բանի, ինչ կատարվում է իրենց շուրջ: Կյանքին նայում են օլիմպիական հանգստությամբ, ավարտին հասցնում այն, ինչ մտածել են: Կարողանում են նպատակներն իրականություն դարձնել:
Ջրհոս՝ ազնվություն, երևակայություն: Զարգացած երևակայություն ունեն, միշտ ճշմարտությունն են ասում: Դժվար է խաբել Ջրհոսներին:
Ձկներ՝ կասկածամտություն, խոցելիություն: Որպես կանոն՝ չափից շատ են մտածում: Անվերջ վերլուծում են յուրաքանչյուր իրավիճակ, երազում, հիշում, ապրումներ ունենում: Այնքան խոցելի են, որ կարող են դեպրեսիայի մեջ ընկնել նույնիսկ ամենափոքր առիթով: Սիրային հարաբերություններում հավասարը չունեն:
Նյութը fabiosa.com-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը