Բաժիններ՝

Ինչ միրգ և հատապտուղ ուտել մեծ տարիքում․ սննդաբանի խորհուրդները

Կանաչ խնձորները համարվում են գեղեցկությունն ու երիտասարդությունը երկարացնելու լավագույն միջոցը։ Դրանք անպայման պետք է ներառվեն սննդակարգում 50 տարեկանից հետո։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է սննդաբան Քերոլայն Թոմփսոնը։

«Խնձորները կատարյալ խորտիկ են: Այս միրգը հարուստ է բջջանյութով և շաքար քիչ է պարունակում: Սա կարևոր է, քանի որ արյան մեջ շաքարի հավասարակշռված մակարդակը պահպանում է էներգիայի կայուն մակարդակը և կարող է նվազեցնել մեծ տարիքում դիաբետի կամ նախադիաբետի զարգացման ռիսկը», – ըստ shantnews-ի՝ ասել է մասնագետը:

Մեկ այլ սննդամթերք, որը կօգնի երկարացնել երիտասարդությունը և պահպանել առողջությունը, Թոմփսոնն անվանել է ազնվամորին: Նրա խոսքով՝ այս հատապտուղը հարուստ է լուծվող բջջանյութով, ինչը հատկապես օգտակար է խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար։

«Խոլեստերինի ցածր մակարդակը կապված է սրտի հիվանդությունների և շաքարախտի ռիսկի նվազման հետ, իսկ այս երկու հիվանդությունների առաջացման վտանգը մեծանում է տարիքի հետ»,- բացատրել է սննդաբանը:

Բժիշկը նաև հորդորել է ուշադրություն դարձնել սեխին։ Նա նշել է, որ սեխը հարուստ է վիտամին C-ով և ջրով, ինչը շատ օգտակար է մաշկի առողջության համար։ Նրա խոսքով՝ վիտամին C-ն, աշխատելով կոլագենի հետ, թույլ է տալիս մաշկին տարիքի հետ ավելի ձիգ տեսք ունենալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս