Բաժիններ՝

Տոկիոյում ռեկորդ է սահմանվել ամռան շոգ օրերի թվով

Տոկիոյում շոգ օրերի թիվը, երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է Ցելսիուսի 35 աստիճանից վեր, այս տարի կազմել է 14: Այս մասին հայտնել է Ազգային օդերեւութաբանական վարչությունը: Դա ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների ամբողջ ընթացքում, որոնք սկսել են անցկացնել 1875 թականին:

Նախորդ ռեկորդները, երբ շոգ օրերի քանակը կազմել է 13, արձանագրվել են 2010 եւ 1995 թվականներին: Տոկիոյում շոգ եղանակը հաստատվել է հունիսի վերջին անձրեւների սեզոնի ավարտից հետո:

Մայրաքաղաքի տարածաշրջանի համար անձրեւների այս սեզոնը դարձել է ամենակարճատեւը 1951 թվականից ի վեր, երբ ճապոնացի օդերեւութաբաններն սկսել են նման վիճակագրություն վարել: Հենց այդ ժամանակ Ճապոնիայի արեւելքի Իսեսակի քաղաքում սահմանվել է համազգային ռեկորդ հունիսի համար՝ Ցելսիուսի 40,1 աստիճան:

Հուլիսին եւ օգոստոսի սկզբին շոգ եղանակը բացառությամբ ուժեղ անձրեւների կարճատեւ շրջաններից շարունակել է գերակշռել գործնականում Ճապոնիայի բոլոր տարածաշրջաններում: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ամբողջ երկրում ավելի քան 14.000 մարդ է հոսպիտալացվել ջերմահարվածով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս