Բաժիններ՝

Պայթուցիկ սարքերի մասին ահազանգի կապակցությամբ ԱԻՆ-ը շարունակում է աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի մասին ահազանգի կապակցությամբ ԱԻՆ աշխատանքներն ընթացքի մեջ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեցին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Աշխատանքները ընթացքի մեջ են: Այս անգամ ահազանգի մասին տեղեկատվության մասշտաբը մեծ է: Դրանով պայմանավորված ավարտական վիճակ չկա»,- նշեցին բաժնից:

Ավելի վաղ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։

Ըստ աղբյուրի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս