Բաժիններ՝

«Հայաստանը ենթարկվում է հոգեբանական ահաբեկչական հարձակումների, որոնց նպատակը կարող է լինել թե՛ խուճապի տարածումը և թե՛ հանրության զգոնության բթացումը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Երևանում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին «ահազանգերի» արդեն իսկ զանգվածային և հաճախադեպ բնույթը ցույց է տալիս, որ Հայաստանն, ըստ էության, ենթարկվում է հոգեբանական ահաբեկչական հարձակումների, որոնց նպատակը կարող է լինել թե՛ խուճապի տարածումը և թե՛ այս խնդրով զբաղվող ծառայությունների և ընդհանրապես հանրության զգոնության բթացումը։

Հետևաբար, նման փաստացի հարձակումներ իրականացնողները պետք է հնարավորին արագ բացահայտվեն և ենթարկվեն խստագույն պատժի, քանի որ չի բացառվում, որ դրանք ծրագրված կերպով կարող են կատարվել նաև թշնամու կողմից կամ թշնամական ուղղորդմամբ և համակարգմամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031