
Առաջարկում են Երևանում տեղադրել Իոսիֆ Կոբզոնի հուշարձանը և նրա անունով փողոց կամ երաժշտական հաստատություն անվանակոչել

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե ե՜կ, Վարդապե՛տ, ու մի՛ խենթանա…
«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը (Դվինի Արտակը) առաջարկում է Երևանում տեղադրել Իոսիֆ Կոբզոնի հուշարձանը և նրա անունով փողոց կամ երաժշտական հաստատություն անվանակոչել՝ պատճառաբանելով, որ Կոբզոնը օգնել է Հայաստանին 1988-ի երկրաշարժի ժամանակ:
Հիշեցնեմ, որ Կոբզոնին Հայաստանը արդեն իսկ հայտնել է իր երախտագիտությունը Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելով:
Հիմա, երբ աշխարհաքաղաքական գործընթացները օրեցօր նոր ու անկանխատեսելի զարգացումներ են ունենում, նման նախաձեռնությունները անթույլատրելի են մեզ պես ոչ միանշանակ իրավիճակում գտնվող պետության համար: Այսօրինակ հարցեր կարելի է առաջադրել աշխարհաքաղաքական ավելի կանխատեսելի ժամանակահատվածում:
Այս պահին նման հարց քննարկման ներկայացնելը, մեղմ ասած, սադրանք է ՀՀ քաղաքական կայուության նկատմամբ…
Սթրվեք էլի»