Շախմատի Հայաստանի ընտրանիների մրցակիցները Օլիմպիադայի 4-րդ տուրում հայտնի են
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց ընտրանիները շարունակում են պայքարը Համաշխարհային Օլիմպիադայում:
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին կմրցի Ավստրիայի հետ: Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած թիմը տոնել է երեք հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի և Եգիպտոսի հավաքականների նկատմամբ: Այժմ Հայաստանի հավաքականը միայն 19-րդն է:
Հայաստանի կանանց ընտրանին կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ: Մինչ այս Զավեն Անդրիասյանի թիմը երկու հաղթանակ էր տոնել (Բոտսվանա և Նորվեգիա) և զիջել էր Էստոնիային:
Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: