Հալածանքը շարունակվում է. Նոր թիրախը՝ ՀՅԴ երիտասարդականն է. ՀՅԴ
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կետրոնական Կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ՝ նշելով, որ հալածանքը շարունակվում է, նոր թիրախը՝ ՀՅԴ Երիտասարդականն է։
«Հերթը հասավ երիտասարդականին…
ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքն արգելելուց երկու շաբաթ հետո, այս անգամ, դարձյալ առանց բացատրության, ժամեր Երևանի օդանավակայանում պահելուց հետո արգելվել է ՀՅԴ Հոլանդիայի Գարեգին Նժդեհ երիտասարդական Միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան, ով, ինչպես բազմաթիվ անգամներ, այս անգամ էլ հայրենիքն էր մեկնում ազգային պարտականությամբ։
Նա Սյունիքում պետք է մասնակցեր ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից կազմակերպվող բանակումներին, որոնք ազգային դաստիարակության հարազատ միջավայրեր են նոր սերունդին համար:
Ապազգային իշխանությունների ազգադավ այս վարքագիծը մերժում ենք և պահանջում Ազգային Անվտանգության ծառայությունից տեր մնալ իրենց կոչումին և դադարել մասնակից դառնալու նման անհիմն ու ազգը պառակտող որոշումներին, որոնց պատասխանը պետք է անպայման տրվի։
Հայտնում ենք, որ փաշինյանական ապազգային բռնատիրական կլանը խաբկանքը չպետք է ունենա, որ նման սին ու փոքրոգի իբրև թէ ճնշամիջոցներով ու արգելքներով կարող է դաշնակցական երիտասարդության պայքարի ոգին կոտրել:
Ընդհակառակն, Դաշնակցության շարքերն ու երիտասարդական մեր միավորները առավել մեծ թափով պիտի շարունակեն փտած այս վարչախումբը հեռացնելու պայքարը, ի խնդիր ժողովրդավար, զարգացած, արդիական, իրավական պետութեան վերակառուցման»։