ՔՊ-ական վերնախավը վերջապես գիտակցեց, որ այդքան փափագած եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը կանգնեցրել են տապալման փաստի առաջ։
Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում՝ հասանելիություն բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին՝ առանց դատարանի որոշման։ Այս նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։