
«Այս սարսափելի իրադարձություններից ոչ մեկը չէր լինի, եթե ես լինեի նախագահ». Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը երբեք չէր լինի, եթե ինքը մնար նախագահի պաշտոնում։ Այս մասին նա գրել է իր՝ Truth Social սոցցանցի էջում։
«Ես գիտեմ, որ ԱՄՆ-ի համար այժմ ամեն ինչ լավ չի ընթանում. Եվրոպայում վերահսկողությունից դուրս եկած լայնամասշտաբ պատերազմ, և ամենաբարձր գնաճը: Այս սարսափելի իրադարձություններից ոչ մեկը չէր լինի, եթե ես լինեի նախագահ»,- axios.com-ի փոխանցմամբ՝ գրել է Թրամփը։