Բաժիններ՝

Նշվել են ալկոհոլից կախվածության առաջացման վաղ նշանները

Շատերը կարող են խմել մեկ կամ երկու բաժակ ալկոհոլ, ինչը կարող է կախվածության չվերաճել։ Բայց ոմանք կարող են հակում ունենալ ալկոհոլի հանդեպ եւ չգիտակցել դա, գրել է «МедикФорум»-ը։

Ալկոհոլիզմի ախտանշանները հաճախ համադրվում են առավել տարածված նշանների հետ.

  • հիշողության ժամանակավոր կորուստ կամ հիշողության կարճատեւ կորուստ
  • գրգռվածության նշաններ եւ տրամադրության կտրուկ անկում
  • ալկոհոլի օգտագործման արդարացում, օրինակ՝ որպեսզի թուլանան, հաղթահարեն սթրեսը կամ իրենց նորմալ զգան
  • խմելն այլ պարտականություններից նախընտրելը
  • մեկուսանալը եւ ընկերներից ու ընտանիքի անդամներից հեռանալը
  • միայնակ կամ գաղտնի խմելը
  • զարթխումի զգացողությունը
  • արտաքինի փոփոխությունը եւ ծանոթների այն խումբը, որոնց հետ ժամանակ եք անցկացնում։

«Գոյություն ունի հարցարան, որը կօգնի գլխի ընկնել ալկոհոլային կախվածության մասին»,- «МедикФорум»-ին ասել է հոգեբույժ Միխայիլ Կաշտանովը։

Մասնագետը թվարկել է այդ հարցերը.

  • Դուք երբեւէ զգացե՞լ եք, որ պետք է կրճատեք ալկոհոլի օգտագործումը։
  • Ձեզ զայրացրե՞լ են մարդիկ, որոնք քննադատել են ձեզ հարբեցողության համար։
  • Երբեւէ վատ կամ մեղավոր զգացե՞լ եք ձեզ խմելու համար։
  • Երբեւէ խմելն առավոտյան եղե՞լ է ձեր առաջին գործը՝ նյարդերը հանգստացնելու կամ խումարից դուրս գալու համար։
  • Եթե հաստատական պատասխան եք տվել երկու կամ ավելի հարցերի, «դուք պետք է դիմեք պրոֆեսիոնալ բուժօգնություն ստանալու համար»,- նշել է բժիշկը։
  • Ալկոհոլի օգտագործումը կրճատելու համար պետք է դիմեք ձեր բժշկին։

Ալկոհոլի երկարատեւ օգտագործումը աննպաստ ներգործություն է ունենում ձեր առողջության վրա, ներառյալ կյանքի համար վտանգավոր բարդությունները։

«Ասելը, թե չեն խմում, այն գլխավոր պատճառն է, որը խանգարում է միլիոնավոր մարդկանց բուժվել ալկոհոլիզմից»,- ասել է հոգեբույժը։

med.news.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս