Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Չինաստանի իշխանությունները ակնկալում են 1 ՄՎտ հզորությամբ առաջին էլեկտրակայանը ուղեծիր դուրս բերել մինչև 2030 թվականը։ Մինչև 2049 թվականը նախատեսվում է նման կայանների ընդհանուր հզորությունը հասցնել 1 ԳՎտ-ի։
Կաթը տաքացնել ցածր կրակի վրա (չեռացնել): Առանձին թասի մեջ ձեռքի հարիչով խառնել դեղնուցները և շաքարավազը: Շարունակելով հարել՝ բարակ շիթով ավելացնել տաք կաթը: Շաքարավազը պետք է ամբողջությամբ հալվի:
Քնելուց առաջ չափից շատ ուտելը նույնքան վնասակար է, որքան ընթրիքից հրաժարվելը։ Այս մասին ասել է գաստրոէնտերոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։
Ամեն ինչ փորձել եք, բայց Ձեր սպասված գնի իջեցմանը չեք հասել: Այդ ժամանակ մտովի կշեռքի մի նժարին դրեք այդ ապրանքի տերը դառնալու ցանկությունը, իսկ մյուսին՝ հայտարարված գնից զրկվելու դժկամությունը: Եթե երկրորդ նժարը գերազանցում է, ապա դուրս եկեք փողոց: Շանսը, որ վաճառողը Ձեր հետևից դուրս կգա, շատ մեծ է:
Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ միջոցառմանը մասնակցող և դրանում ներգրավված յուրաքանչյուրի անվտանգությունը երաշխավորելու նպատակով: Միջոցառման կազմակերպումը պետք է անհապաղ սկսվի ընդունող երկրում:
Այն, ինչ անում է Հանձնաժողովը, հասարակությանը մոլորեցնելու փորձ է և ուրիշ ոչինչ։ Տոկոսային արտահայտությամբ այլ բան է, երբ 200 դրամանոց ապրանքի գինն ենք բարձրացնում ասենք՝ 100 դրամով, այլ բան է, երբ 300 դրամանոցի գինն ենք նույն 100 դրամով բարձրացնում։ Մի դեպքում կստացվի, որ գինն աճել է՝ 50, մյուս դեպքում՝ 33 տոկոսով։ Թեև երկուսն էլ թանկացել են 100 դրամով։