Վանիլային պաղպաղակ «Պլոմբիր»՝ պատրաստված տանը
Բաղադրիչներ
1. Կաթ – 160 մլ
2. Ձվի դեղնուց – հատ
3. Շաքարավազ – 150 գ
4. Սերուցք – 500 գ
5. Վանիլինի էքստրակտ
Պատրաստման եղանակը
1. Կաթը տաքացնել ցածր կրակի վրա (չեռացնել): Առանձին թասի մեջ ձեռքի հարիչով խառնել դեղնուցները և շաքարավազը: Շարունակելով հարել՝ բարակ շիթով ավելացնել տաք կաթը: Շաքարավազը պետք է ամբողջությամբ հալվի:
2. Զանգվածը տեղափոխել կաթսայի մեջ և անընդհատ խառնելով միջին կրակի վրա՝ մի փոքր պնդացնել: Զանգվածը չեռացնել:
3. Կաթսան տեղավորել սառցաջրի մեջ և խառնելով՝ հասցնել սենյակային ջերմաստիճանի: Սառը սերուցքը լավ հարել, մինչև կրեմի տեսք ստանալը:
4. Կաթնաձվային զանգվածն անցկացնել քամիչով և լցնել սերուցքի մեջ: Ավելացնել վանիլինը և խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Լցնել կաղապարի մեջ, 3-4 ժամ դնել սառցախցիկը: Ժամը մեկ խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը