Այս առումով շեշտվել է հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հումանիտար պահանջների ամբողջական կատարման ուղղությամբ ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախանձախնդիր և հետևողական ջանքերը:
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում, որի ժամանակ շատ թափանցիկ ակնարկներ է արել՝ ուղղված ՀՀ իշխանություններին:
Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը գոհ է միջազգային մրցաշարի մեկնարկային խաղում տոնած հաղթանակից:
«Մայրաքաղաքում գործում է մոնոպոլ կամ խմբիշխանական վաճառքի համակարգ: Սա ուղղակի խայտառակություն է. գնաճի շղթաների մեջ տրանսպորտային ծախսերը չափազանց մեծ ազդեցություն ունեն, բայց վերահսկող կառույցներն իրենց տեղում չեն՝ ոչ միայն ՏՄՊՊՀ-ն և Շուկայի վերահսկողության տեսչությունը, այլ նաև՝ ՀԾԿՀ-ն: Սա համակարգային խնդիր է. կոլապս է: Փաստորեն, գնաճը բնակչության աղքատ և միջին խավի եկամուտները վերաբաշխել է հօգուտ հարուստ խավի, բիզնես ունեցողների»:
19-ամյա երիտասարդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:
Հայաստանում է ֆրանսիացի հայտնի և սիրված փոփ երգչուհի ZAZ-ը: Նա վաղն առաջին անգամ հանդես կգա մենահամերգով Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը և երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։ Համերգի հրավիրյալ նվագակցողն է դուդուկահար Կամո Սեյրանյանը, որ հայկական դուդուկի կախարդական հնչողությունը կփոխանցի հանդիսատեսին ZAZ-ի հետ համատեղ կատարմամբ:
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
Պատերազմից կես տարի անց էր, 2021 թվականի ապրիլի 13-ին, երբ համանախագահների տարածած համատեղ հայտարարությունում շեշտվում էր վերջնական համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը՝ «կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»:
Հունիսի 24-ին հինգ մարդ զոհվել, ավելի քան տասը տուժել են Աֆղանստանի արեւելքում տեղի ունեցած հերթական ստորգետնյա ցնցումների հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը:
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները հունիսի 17-ից պահանջում են, որ իրենց տնօրեն Աննա Սիսոյանին չտեղափոխեն այլ աշխատանքի: Խնդիրն այն է, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է նոյեմբերի 1-ին, սակայն քաղաքապետի հրամանով 20.06.2022թ. ազատվել է աշխատանքից, և նրան առաջարկվել է տեղափոխվել այլ պոլիկլինիկա:
Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Չավուշօղլուն կրկին մեկնաբանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերի հարցը և նշել, որ Թուրքիան մտադիր չէ որևէ զիջման գնալ պետության և քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերում։
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները սահմանել են հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանման ստեղծման միջոցները: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խոհրդի նիստի արդյունքները:
Կքննարկվի՞ Արցախի հարցը սեպտեմբերի 1-ին Եվրախորհրդի անդամ երկրների առաջնորդների՝ Գալվեյում կայանալիք համաժողովում: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեծ հույսեր չունի, որ արցախյան հարցը կհասնի այդ համաժողովի սեղանին:
Դա մենք հասկացանք, որ Կենտրոնական բանկի նախագահն ասում է, որ հարգելի արտահանողներ, մեր վրա հույս չդնեք, մենք ձեր մասին կհիշենք մենակ հարկ հավաքելուց, որ մեզ լավ պադավատ գնենք:
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են սահմանազատման հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպման պատրաստակամությունը և չեն ազդարարել, որ մտափոխվել են։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
Մինչև սոցիալ-տնտեսական իրավիճակի հերթական խեղաթուրումներին անդրադառնալը՝ պետք է փաստենք ամենակարևորը։
Վերջին ժամանակաշրջանում Հայաստանի վրա ամենադրական հետք թողած իրադարձությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրաժարականն էր։ Ինչ-որ պահի սկսեց թվալ, որ այսքան տառապանքներ և ստորացումներ ապրած ավիացիայի ոլորտը վերջապես վերածնվելու է։
Անկարայում փակ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի միջև, ով այցով գտնվում է Թուրքիայում։
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը պարունակում է լուրջ ռիսկեր։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
Եվրոպան նախկինում եղել է քրիստոնեա-դեմոկրատական արժեքների դրոշակակիրը։ Նույնիսկ եթե այժմ դուք որոշել եք հրաժարվել այդ դրոշից, մենք հպարտությամբ կծածանենք այն, քանի որ դա այն խաչն է, որը մենք պիտի կրենք:
Ջհանգիրյանին բա ինչի՞ չի հաջողվել Նաիրի Հունանյանին կտեր տալ. վերահսկող դատախազն էր. Էդգար Ղազարյան:
Հայաստանի խճուղային հեծանվավազքի այս տարվա առաջնությանը մասնակցել է շուրջ 89 մարզիկ:
«Ադրբեջանի նախագահն ասում է, որ այս պատերազմը լուծել է Ղարաբաղի խնդիրը։ Իրականում այդպես չէ, իրականում ինքն է այդպես ասում, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի մասին է, ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին»,- անդրադառնալով Արցախի խնդրին՝ ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել հինգ քաղաքացի:
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
«Ինչքա՞ն կարելի է ասել, որ Իրանի ասածը կատարվում է: Շատ լավ օրինակ եմ բերում. 2011-2012թթ. Արևմուտքը, Իսրայելը՝ թուրքերի հետ միասին, սկսել են պատերազմ Սիրիայի դեմ: 2014թ. Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ պատերազմի արդյունքը կլինի այն, որ ամերիկյան բազաները կամաց-կամաց կհեռացվեն ողջ Մերձավոր Արևելքից: Սա իրականանում է, ու այդ փաստից ոչ ոք իրավունք չունի փախչել»:
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի հերթական նիստին: