«Տեսեք, երբ է պատրաստվել Արցախի հանձնման պլանը». Սերգեյ Շաքարյանց
«Ինչքա՞ն կարելի է ասել, որ Իրանի ասածը կատարվում է: Շատ լավ օրինակ եմ բերում. 2011-2012թթ. Արևմուտքը, Իսրայելը՝ թուրքերի հետ միասին, սկսել են պատերազմ Սիրիայի դեմ: 2014թ. Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ պատերազմի արդյունքը կլինի այն, որ ամերիկյան բազաները կամաց-կամաց կհեռացվեն ողջ Մերձավոր Արևելքից: Սա իրականանում է, ու այդ փաստից ոչ ոք իրավունք չունի փախչել»: «Հայելի» ակումբում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով, որ Իրանն ունի մարտունակ բանակ, որն ապացուցվում է նույն Սիրիայում կամ Իրաքում: Նրա խոսքով, ԱՄՆ-ը չունի նման կարգի մարտունակ բանակ:
«Իսկ ինչ արժե, այսպես կոչված, ՆԱՏՕ-ն, մենք տեսնում ենք հիմիկվա Ուկրաինայում: Որ շարունակաբար գնանք, խոսենք՝ շատ բաներ ենք տեսնում: Ու կոչ անողը՝ դա վերաբերի Բերձորին, ողջ Արցախին, ես էլ կոչ անեմ՝ եկեք ամեն մեկս կոտորենք գոնե մի թուրք: Քիչ ներդրում չի լինելու: Բայց կոչ անելիս պետք է հասկանալ, որ պլանն իրագործելու համար պետք է հստակ ծրագիր: Արցախը հանձնել են այն պատճառով, որ մտել են հանցավոր գործարքի մեջ, որի արմատներն առ այսօր այն նույն Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի մեջ էր. «Պատերազմ, թե խաղաղություն»։ 1997թ. վերջ, տեսեք, երբ է պատրաստվել Արցախի հանձնման պլանը: Ու այդ ամենանախկիններին մատով չեն դիպչում, հակառակը, պաշտոններ են տրամադրում»,- նշել է քաղաքագետը:
Անդրադառնալով Բերձորի ճանապարհին՝ ասել է. «Բերձորի ճանապարհը Հայաստանը կապում է Ստեփանակերտի հետ ու հենց Շուշիի միջոցով: Արդյոք ոչ մեկին չի՞ թվում, որ նախևառաջ՝ Շուշիի շրջանը պետք է ազատագրել՝ ինչ գնով ուզում եք»:
Մանրամասները՝ տեսանյութում