Գործեցինք, ինչպես մեծ, իսկական թիմ. Ռեքս Կալամյան
Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը գոհ է միջազգային մրցաշարի մեկնարկային խաղում տոնած հաղթանակից:
«Այս խաղում մենք իսկապես մեծ աշխատանք կատարեցինք: Գործեցինք, ինչպես մեծ, իսկական թիմ: Ուրախ եմ գրանցված արդյունքի համար, որովհետև թիմային աշխատանք էր: Անդրե Սփայթ-Մկրտչյանը պարզապես անգերազանցելի էր, մյուս խաղացողները ևս բարձր մակարդակի վրա էին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կալամյանը:
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Սադա Քափ» (Sada Cup) միջազգային բասկետբոլի մրցաշարը։ Բացման խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Հայաստանի ազգային հավաքականը և «Թիմ ԱՄՆ»-ն։ Չորրորդ քառորդում խաղի պատկերը չփոխվեց, Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Թիմ ԱՄՆ»-ի նկատմամբ 94-59 հաշվով։ Խաղի լավագույն բասկետբոլիստ (MVP) ճանաչվեց` Անդրե Սփայթ-Մկրտչյանը։