Էնքան բարձր եք խոսում, սարքը փչացել ա. Քաղաքապետը՝ Անի Խաչատրյանին:
Երևանի ավագանու նիստում ավագանու անդամ Արման Անտոնյանը ներկայացրեց մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին հարցը:
Պետական ողջ համակարգը՝ ի դեմս քննչական մարմնի լծվել է 44 օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին։ Դրա համար օգտագործվում են թույլատրելի և ոչ թույլատրելի բոլոր միջոցները։
Հունիսի 21-ի ցերեկը 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի եւ «Հայրենիք» կուսակցության որոշմանը։
Քաղաքապետարանը Մալխաս Ամոյանին բնակարան նվիրեց։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից:
Շուրջ մեկ ամիս առաջ՝ մայիսի 25-ին, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) պաշտոնական կայքում հաղորդագրություն տեղադրվեց, ըստ որի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների նախաձեռնությամբ՝ նրանց նստավայրում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կենտրոնի մի շարք փողոցներ կանվանակոչվեն հայտնի կոմպոզիտորների անուններով:
Եվրամիության ոչ մի երկիր չի առարկում Ուկրաինայի համար անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման դեմ ԵՄ-ի՝ հունիսի 23 – 24-ը կայանալիք գագաթնաժողովում: Հունիսի 21-ին այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարության ղեկավար Ժան Ասելբոռնը՝ ժամանելով Եվրամիության խորհրդի ՝ընդհանուր հարցերին նվիրված նիստին։
Այսօր խորհրդարանում լրագրողները Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ԲԴԽ ներկայիս նախագահ Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի միջև տեղի ունեցած խոսակցության վերաբերյալ, որի ձայնագրությունը լսեց նաև հանրությունը, արդյո՞ք Վարդազարյանի վրա իշխանության կողմից ճնշում չի գործադրվել, որպեսզի հրաժարվի պաշտոնից։
Երևանի Լիսինյան փողոցը կանվանակոչվի Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների անվամբ։
Երևանի քաղաքապետարանի Մարդկային ռեսուրսների վարչությունում աշխատակիցների թվի կրճատում կիրականացվի. այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտնեց Քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը:
Երևանի համար 22 դպրոցը կանվանակոչվի 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվամբ։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ այն, թե ինչպես է երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գործում Ուկրաինայի հակամարտության հետ կապված իրադրության պայմաններում, կարող է ավարտվել համաշխարհային պատերազմով։
ՀՀ իշխանությունների համար օրինաչափություն է դարձել պաշտոնի նշանակելուց հետո անմիջապես իրենց հովանավորյալ պաշտոնյաներին ֆիզարձակուրդ ուղարկելը և պետական բյուջեից ահռելի գումարներ տրամադրելը։
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում 45 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին տեղադրելու մասին որոշումը:
Հունիսի 19-ին՝ կիրակի օրը, մամուլում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը նախորդ օրը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք զոհ։
Հունիսի 19-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքին էր դիմել Գեղարքունիքի մարզում։ Վարդենիսի ուղղությամբ՝ Վերին Շորժայի հատվածում կրակելու հետևանքով հայկական կողմն ունեցել էր մեկ զոհ՝ Պաշտպանության բանակի 19-ամյա ժամկետային զինծառայող։
Երևանի ավագանու նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ:
Այսօր, արդեն ճգնաժամն ոսկրի որդի պես կրծում է մեր ազգային ոսկրածուծն ու ժանգի պես մաշում մեր պետության հիմքերը։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննարկեցին Կառավարության հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ս. Նունեն և Ս. Մանեն երկուսն էլ Հռիփսիմյանց կույսերի միաբանության անդամներ են եղել: Պատմությունից հայտնի է, որ Հռոմում գտնվող Ս. Պողոսի մենաստանում ապրող այս կույսերը լքեցին այն, քանի որ այնտեղ այլևս ապահով չէր և տեղափոխվեցին դեպի արևելք:
Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև լարվածությունը շարաունակվում է։ Այն կապված է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերի հետ:
Հունիսի 20-ին նախարար Վահան Քերոբյանը՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամում և Կոտայքի մարզում գտնվող Խոզերի գենետիկական կենտրոնում։
Օրինակ, եթե 2021թ ընտրություններին մասնակցեին ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, ապա վստահ եմ,որ մենք այս ողբերգական վիճակում չէինք լինի, իսկ պայմանական 680.000 ընտրող իր կամքը չէր պարտադրի 2.000.000 մարդու վրա ու չէր գցի մեր պետությունը այս կրակի մեջ:
Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։
Ամո՛թ, ավագանու այն անդամին, ով դեմ կքվեարկի այս նախագծին. Անի Խաչատրյան:
«Ավագանու անդամը մինչև վարչապետ դիմումներ է գրել, որ ատրակցիոն բոքսի խաղերը չհանենք Օպերայից». Զաքարյան։