«Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել և ինքնանպատակ չեն»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի եւ «Հայրենիք» կուսակցության որոշմանը։

Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։

Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել եւ ինքնանպատակ չեն։

Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միեւնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։

Հայաստան՝ առանց Նիկոլ։

Հայաստան՝ Նիկոլից հետո«։

Տեսանյութեր

Լրահոս