Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հունիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 21-ի ցերեկը 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.80C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.00C (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս