
«Գյուղում իրավիճակը հանգիստ է». Վերին Շորժայի գյուղապետ

Հունիսի 19-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքին էր դիմել Գեղարքունիքի մարզում։ Վարդենիսի ուղղությամբ՝ Վերին Շորժայի հատվածում կրակելու հետևանքով հայկական կողմն ունեցել էր մեկ զոհ՝ Պաշտպանության բանակի 19-ամյա ժամկետային զինծառայող։
168.am–ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ հունիսի 19-ից հետո իրավիճակը հանգիստ է։
«Ինքս այս պահին հիվանդանոցում եմ, բայց մշտապես կապի մեջ եմ գյուղի հետ՝ հասկանալու՝ ինչպես է իրավիճակը։ Քիչ առաջ նորից խոսել եմ, գյուղում իրավիճակը հանգիստ է»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից կրակ էին արձակել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը, ով մեկ օր անց մահացել էր։