ԵՄ-ում չեն առարկում Ուկրաինայի համար թեկնածուի կարգավիճակի դեմ. Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Եվրամիության ոչ մի երկիր չի առարկում Ուկրաինայի համար անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման դեմ ԵՄ-ի՝ հունիսի 23 – 24-ը կայանալիք գագաթնաժողովում: Հունիսի 21-ին այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարության ղեկավար Ժան Ասելբոռնը՝ ժամանելով Եվրամիության խորհրդի ՝ընդհանուր հարցերին նվիրված նիստին։

«ԵՄ-ի երկրներից ոչ մեկը հանդես չի գալիս Ուկրաինայի համար թեկնածուի կարգավիճակի դեմ,- հայտարարել է նա:- Սակայն արդ կարգավիճակը դեռ չի նշանակում անդամակցություն»:

Հունիսի 21-ին ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան պարզաբանել է, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինային տրամադրի թեկնածուի կարգավիճակ ուկրաինացիների ոգու պահպանման համար, մինչդեռ իրական անդամակցության համար «տակավին շատ քայլեր պետք է արվեն»:

Նա ընդգծել է, որ այդ քայլը լոկ «հույսի խորհրդանիշ» է: Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին ԵՄ-ի գագաթնաժողովին խորհուրդ է տվել թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հունիսի 20-ին Լյուքսեմբուրգում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չգիտե, թե այդ երկրները կկարողանան արդյոք այժմ թեկնածուի կարգավիճակ ստանալու դեպքում ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել մինչեւ 2023 թվականի վերջը:

Թեկնածուի կարգավիճակի տրամադրումը երկրի համար չի երաշխավորում ո՛չ ստույգ ժամկետներ, ո՛չ էլ ԵՄ-ի անդամակցության բուն փաստը: Թուրքիան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ է ստացել 1999 թվականին, կարողացել է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել սոսկ 2005 թվականին, եւ մինչ օրս նրա եվրոպական հեռանկարը մոտ ապագայում չի նշվարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս