Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Մայիսի 4-ին ձերբակալված, իսկ մայիսի 5-ից կալանավորված հադրութեցի Դավիթ Ավագյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ավագյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։
Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հունիսի 9-ին փորձարկվելու է Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի (Արգիշտիի 1) էլեկտրաշչակը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շարունակում են այս տարվա մայիսի 6-ից Սեւանա լճում անհետացած ձկնորս Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները։
Հունիսի 6-ին հրապարակվեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի ներկայացրած «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում արձանագրել է, որ 2018 թ. հայտնի իրադարձություններից հետո տպագրված «Հայոց պատմության» դասագրքերի բովանդակությունը խեղաթյուրված է: Նկատենք՝ դասագրքերը տպագրվել են 2019 թ.-ին, երբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր իմքայլական Արայիկ Հարությունյանը:
Վերջին ժամանակներում մեր իրականության մեջ հաստատուն կերպով իր տեղն է գտել այնպիսի արատավոր երևույթ, ինչպիսին Շտապ բուժօգնության բժիշկների վրա հարձակումներն են:
Հունիսի 8-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եզնիկ Կողբացի 28 հասցեի մոտակայքում ծառի ճյուղն ընկել է կայանած 4 ավտոմեքենայի վրա։
Ռումինիայի կառավարությանն առընթեր Մոլդովայի հետ կապերի դեպարտամենտի պետքարտուղար Ադրիան Դուպուն հայտարարել է, որ Մոլդովայի շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ Ռումինիայի քաղաքացիություն են ստացել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի մասնաճյուղի պատվիրակությանը՝ նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ:
Հայաստանը ներկայացնող ֆուտբոլային մրցավարները կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը:
Լոս Անջելեսում հայկական համայնքի հետ հանդիպմանը սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչ, ակցիայի մասնակից Վիգեն Սոսիկյանը։
Գերազանցության մեդալի հավակնորդները հունիսի 8-ին հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։
Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում:
Ցանկացած դատարանի համար` զորեղ փաստ-խոստովանություն: ԱԺ ում, Նիկոլը բացահայտ խոստովանել է, որ ինքն է երկրի ողբերգության միակ պատասխանատուն և հեղինակը:
2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումներ սկսեց ընդդիմախոսների, նախկինների, այդ թվում հատկապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների նկատմամբ։ Այդ հետապնդումները գագաթնակետին հասան 2020-ի պատերազմից հետո եւ հատկապես 2021-ին, երբ պարզվեց, որ ՔՊ-ական իշխանությունը ՏԻՄ-երում չի կարողանում հաղթել։
Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այսինքն Գենշտաբը չէ, որ այսուհետև որոշելու է, թե ինչ զենք գնել, այլ բանակի հետ կապ չունեցող, անփորձ, քաղաքական գործիչները…
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը, որը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումն սպառնացել է Հնդկաստանում ահաբեկչություններ կազմակերպել կառավարող կուսակցության նախկին ներկայացուցչի՝ Մուհամեդ մարգարեի մասին արտահայտություններից հետո։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Պերնամբուկու նահանգում հորդառատ անձրևների պատճառով մարդկային զոհերի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հունիսի 7-ին հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինայի հետ կնքում է վերջին 30 տարվա ընթացքում Կիեւին զենքի մատակարարման ամենախոշոր գործարքը։
Սերգեյ Լավրովի Հայաստանի այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ:
Նախկինում էդ որտե՞ղ էր, որ քննարկումներն այսպես փակ էին լինում. Արամ Վարդևանյան;
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ից հետո ՀՀ իշխանությունները պատրաստվում են հերթական փակ միջոցառմանը. այս անգամ՝ դատական իշխանության վերաբերյալ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից նախատեսված աշխատանքների հետաձգմամբ, ս.թ. հունիսի 8-ին Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթափ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրանջատումը հայտարարվում է չեղյալ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը:
Կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, գիտության վաստակավոր գործիչ Արամ Հրաչիկի Սիմոնյանը։ Նրա նկատմամբ 2018 թվականից սկսված խայտառակ ապօրինի հետապնդումներ նախաձեռնած անձինք կարող են իրենց բավարարված զգալ։
Ճապոնիայի եւ ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի նավերը հունիսի 6-ին անցկացրել են վերջին չորս տարվա ընթացքում առաջին համատեղ զինավարժանքները: Դրանք տեղի են ունեցել Միջերկրական ծովում, ավելի կոնկրետ շրջանը չի ճշտվում, հունիսի 8-ին հաղորդել է Asahi թերթը՝ վկայակոչելով զինվորական հրամանատարությունը։