Արարատի մարզպետը հրաժարվեց ասել՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»

Այսօր Արարատի մարզպետարանի դիմաց ընդդիմադիրներն ակցիա էին իրականացնում: Նպատակն Արարատի մարզի պատասխանատուներից ճշտելն էր՝ արդյո՞ք նրանք կողմ են ընդդիմադիրների հրապարակած փաստաթղթին, ըստ որոնց՝ նախանշված են այն կարմիր գծերը, որոնք իշխանությունները չպետք է հատեն Արցախի ու Հայաստանի շուրջ գործընթացների որևէ տեսակի զարգացումների ժամանակ:

Մասնավորապես, կարևորագույն հարցը հետևյալն է՝ կո՞ղմ են արդյոք այն պնդմանը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, սակայն, հրաժարվեց ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930