Որ նախարարության աշխատակիցներն էին երեկ ակտիվ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ դիմադրության շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ լուրջ բախումներ եղան։ Մի շարք քաղաքացիներ հայտնվեցին ոստիկանության բաժանմունքներում, ոմանք՝ հիվանդանոցում։ Ցուցարարները պահանջում էին ներս թողնել ընդդիմադիր պատգամավորներին, որ նրանք հանդիպեն նախարարների հետ եւ հարց ուղղեն՝ կո՞ղմ են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Հանդիպում չեղավ, եւ այդ հարցի պատասխանը լսել չհաջողվեց։

Փոխարենը նախարարությունների աշխատակիցներն աջակցություն հայտնեցին ցուցարարներին՝ պատշգամբներից Արցախի եւ ՀՀ պետական դրոշներ ծածանելով, պատուհաններից ցուցարարներին ջուր փոխանցելով եւ թռուցիկներ նետելով, որոնց վրա գրված էր՝ «Ոստիկան, մարդ եղիր», եւ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Որքանով հասկացանք՝ ակտիվ էին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, որոնք հետեւում էին, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում իրենց նախկին նախարարի՝ Աղվան Վարդանյանի նկատմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031